Ուկրաինայի նախկին վարչապետը մեկնել է Ավստրիա
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարականից անմիջապես հետո անձնական ինքնաթիռով մեկնել է Ավստրիա, գրում է ավստրիական Kronen Zeitung պարբերականը:
Ըստ պարբերականի տվյալների, Ազարովը գտնվում է Վիեննայում և նախատեսում է այնտեղ երկար մնալ:
Նշենք, որ երեկ Ազարովը հայտարարել էր այն մասին, որ դժվար որոշումից հետո նրան հանգստանալ է անհրաժեշտ: