211652_close_icon
views-count873 դիտում article-date 19:21 05-10-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.20-ին, Երևանի Իսահակյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 23-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Միկոյան փողոցում իրար են բախվել «Սուբարո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մանանդյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. 21-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.37-ին, Երևանի Արտաշատի խճուղու և Թամանցիների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-322132-206» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132-206»-ի 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.45-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 59-ամյա վարորդը և մյուս մեքենայի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.25-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 24-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Սարկավագի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ազատավան գյուղում «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կոնյակի գործարանի պարսպին. 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեյվոի 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 32-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ուրալին». «Օպելի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 4-ին պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասում «Մերսեդես Բենց-200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.40-ին, հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում մեքենա է այրվում: Պարզվել է, որ «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Բլբուլյան փողոցում հետընթացի ժամանակ բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով մեքենայում առաջացել է հրդեհ. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր