Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, այցելել է Ադրբեջան։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այցի շրջանակներում Հասանովը հանդիպել է Աքարին։ Հանդիպումն անց է կացվել նախ դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված կազմով։
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հատկապես շեշտել են համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը: