211652_close_icon
views-count9762 դիտում article-date 12:42 04-10-2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի հրամանով կադրային փոփոխություներ են տեղի ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Քարամյանի հրամանով՝ Ռոման Մախմուդյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ։

Ա․ Քարամյանի մեկ այլ հրամանով՝ Ռ․ Մախմուդյանն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից։ 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով՝ Հայրապետ Հայրապետյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից և Ա․ Քարամյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ։ 

Նմանատիպ նյութեր