2329 դիտում
22:20 01-10-2022
Վրաստանում այսօր նշում են Թբիլիսոբան․ Aliq.ge
Վրաստանում այսօր նշում են Թբիլիսոբան՝ մայրաքաղաքի օրը: Գրում է Aliq.ge-ն։
Մայրաքաղաքի ամենահայտնի զբոսայգիներից մեկը՝ Ռիկղեն, այսօր հատկապես մարդաշատ է, այն հյուընկալել է մուլտֆիլմի հերոսների, երգչային և պարային խմբերի, այգին զարդարված է քաղաքին հատուկ խորհրդանշական զարդարանքներով։ Այգում անցկացվում են զվարճալի խաղեր, երեխաները լուսանկարվում և խաղում են մուլտֆիլմերի հերոսների կերպարների հետ։
Թբիլիսոբայի տոնին ներկայացված են նաև հայկական մշակութային տարրեր, այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է «Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիր Մարի Առաքելովան․
«Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է, որ Թբիլիսոբայի տոնին ներկայացված լինեն Թբիլիսիում բնակվող բոլոր ազգությունների մշակույթը, մենք էլ փորձեցինք մեր հայկական ավանդական մշակութային փոքրիկ անկյունը ստեղծել։
Ցուցադրված են հայկական հուշանվերներ, նկարներ, գրքեր երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և անգլերեն, ներկայացված է հայ գրականությունը և Թբիլիսիում գործունեություն ծավալած հայ մեծերի դիմանկարներն ու ստեղծագործությունները»,- նշում է Առաքելովան։
Առաքելովան նաև հավելում է, որ ցուցահանդեսից բացի նաև փոքրիկ տոնավաճառ է ներկայացված, այն կգործի նաև վաղը։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, մայրաքաղաքի օրվան նվիրված «Թբիլիսոբա 2022» միջոցառմամբ պայմանավորված՝ Եվրոպայի հրապարակի մերձակայքում սեպտեմբերի 30-ի ժամը 00:00-ից հոկտեմբերի 3-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկությունը սահմանափակված է։

Նմանատիպ նյութեր
6839 դիտում
10:42 04-07-2018
Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտները ռեկորդային են. Չոգովաձե. Aliq Media
2937 դիտում
10:54 27-07-2019
Վրաստանում մեկնարկում են Agile Spirit 2019 զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում․ Aliq.ge
Այս բաժնից
649 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
643 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
856 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր