3051 դիտում
10:54 27-07-2019
Վրաստանում մեկնարկում են Agile Spirit 2019 զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում․ Aliq.ge
ՆԱՏՕ-ի տեխնիկան արդեն Վրաստանում է: Փոթիի նավահանգստում իջեցված ամերիկյան զինտեխնիկան արդեն տեղափոխվել է վրացական ռազմաբազաներ: Գրում է [url=https://www.aliq.ge/vrastanum-anckacvogh-vrac-amerikyan-zoravarzhuthyunnerin-hh-n-ays-tari-el-chi-masnakci/]Aliq.ge[/url]-ն։
Այսօրվանից Վրաստանում կմեկնարկեն Agile Spirit 2019 զորավարժությունները, որը կշարունակվի մինչև օգոստոսի 9-ը:
Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև հարաբերությունների ուժեղացումը, ինչպես նաև բազմազգ միջավայրում օպերատիվ հնարավորությունների բարելավումը և Սև ծովի տարածաշրջանում կայուն ու անվտանգ միջավայրի պահպանումն է:
Բազմազգ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրների 3000-ից ավելի զինվորական: Ռազմական զորավարժություններին կմասնակցեն՝ Վրաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան:
Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 9-րդ անգամ:
Հայաստանը այս տարի ևս չի մասնակցի զորավարժություններին:
Նմանատիպ նյութեր
4073 դիտում
09:57 10-08-2019
Վրաստանում ավարտվեցին ՆԱՏՕ-ի Agile Spirit- 2019 զորավարժությունները
1455 դիտում
15:24 08-07-2015
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժությունները
6684 դիտում
17:52 10-09-2016
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի Agile Spirit-2016 զորավարժությունները
Այս բաժնից
1429 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1084 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1375 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը