211652_close_icon
views-count1171 դիտում article-date 19:44 23-10-2024

Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր

Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ փոխանցելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի՝ X-ի միկրոբլոգում արված գրառումը։

«Ցավոք, ունենք 3 զոհ և 14 վիրավոր», - իր գրառման մեջ նշել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ հարձակում գործած 3 անձանցից 2-ը վնասազերծվել են։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում Tusaş Aerospace Corporation-ի օբյեկտի վրա հարձակված ահաբեկիչները զինված են եղել գնդացիրներով, ատրճանակներով և կարող են ունենալ պայթուցիկ նյութեր ու մեծ քանակությամբ զինամթերք։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Նմանատիպ նյութեր