211652_close_icon
views-count36484 դիտում article-date 18:19 24-10-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. օպերատիվ են գործել Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան 127 կմ հատվածում բախվել են Կոտաքի մարզի բնակիչներ 24-ամյա Էրիկ Սողոմանյանի վարած «BMW» մակնիշի և 23-ամյա Սամվել Հայրապետյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավագյանն ու կրտսեր պարեկ Հարություն Ավետիսյանը:  

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր