34885 դիտում
12:08 24-10-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինն էլ կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, 2 ծառ և հայտնվել հանդիպակաց գոտում. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Մնացականյանի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Վոլկովի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Սիրեկանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Իսպիր Աղաջանյանն ու կրտսեր պարեկ Աղասի Հովհաննիսյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցնելով բաժանարար հատվածով կոտրել 2 ծառ ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Նոր Նորքի աշխատակիցները, ովքեր արդեն հեռացնում են արմատից կոտրած ու վնասված ծառերը, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակը:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+