Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
Թուրքական երկու խոշոր ավիաընկերությունները՝ Pegasus-ը և Turkish Airlines-ը, չեղարկել են բոլոր թռիչքները դեպի Իրան և հակառակ ուղղությամբ՝ Իսրայելի պատասխան հարվածի մտավախության պատճառով, հայտնում է РИА Новости-ն։ Փոխանցում է News.am-ը։
Հոկտեմբերի սկզբին երկու ընկերություններն էլ որոշակի ժամանակով չեղարկել են թռիչքները դեպի Իրան, Լիբանան և մերձավորարևելյան մի շարք այլ երկրներ՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Երկու ավիաընկերությունների կայքերից էլ անհնար է ավիատոմսեր գնել նոյեմբերի 1-ից առաջ ժամկետների համար։ «Թռիչքները ձեր պահանջած ամսաթվերով (հոկտեմբերի վերջին - խմբ.) հասանելի չեն», - հայտնում են ընկերությունները: