8179 դիտում
12:25 25-06-2019
Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան. մանրամասներ` Վրաստանում հայ ուսանողի ձերբակալության մասին. Aliq Media
Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, [url=https://www.aliq.ge/chem-haskacel-inch-katarvec-7-hogov-hardzakvecin-u-nstecrin-mekhenan-minasyaneh-cuyci-masnakic-chi-eghel/]Aliq Media[/url]-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել, թե ինչպես են իրեն բերման ենթարկել։ Նա ասել է, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն հատուկ միջոցներ էին կիրառվել ու ցուցարարները իջնում էին պողոտայով։
«Գրադարանի մոտից վերև էինք քայլում, տեսանք, որ մեծ մասսա է իջնում ներքև, հետո գազի հոտ զգացինք, իտալական բակ կար,արագ մտանք, ես բակի մուտքի կամարին մոտեցա՝ նայելու թե ինչ է կատարվում, ընկերներս բակում մնացին,ես ավելի մոտ էի փողոցին, բայց փողոց դուրս չեկա: Վայրկյաններ տևեցին, չհասկացա՝ ինչ կատարվեց, ոստիկանները եկան, գետնին գցեցին, ուժգին, նրանք ասում են, որ զգուշացում է եղել, բայց չի եղել, ես դատարանում էլ ասացի: Ասում էին, իբր ես զգուշացմանը չեմ ենթարկվել ու ընդդիմացել եմ բերման ենթարկելու ժամանակ, դա սուտ է, ես չեմ էլ հասկացել ինչ կատարվեց: Երբ 7 հոգի հարձակվում է, ընդդիմանալ հնարավոր չէ»:
Մինաս Մինասյանը պատմել է, որ բերման ենթարկելուց չնայած չի դիմադրել, սակայն ոստիկանները անտեղի ոչ համաչափ ուժ են կիրառել: Ոստիկանությունը զանգելու հնարավորություն չի տվել նրան: Այցելել են դեսպանատան ու Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:
«Չեն թողել ընտանիքիս հետ կապվեմ, հյուպատոսարանի հետ կապվեմ, ասացին, որ հյուպատոսը տեղյակ է ու գալիս է, բայց նման բան չկար, բերման ենթարկելուց հետո 6 ժամ սպասել եմ, հետո ուղարկեցին մեկուսարան։ Չեն թույլ տվել ընտանիքիս հետ կապվել, ես թարգմանչի միջոցով եմ կապ հաստատել, խնդրել եմ, որ զանգի տեղեկացնի»,– պատմել է նա:
Մինաս Մինասյանն ուսանող է, այս պահին ապրում և սովորում է Վրաստանում: Երեկ նա ազատ է արձակվել։
Նմանատիպ նյութեր
6806 դիտում
10:42 04-07-2018
Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտները ռեկորդային են. Չոգովաձե. Aliq Media
80154 դիտում
13:24 16-04-2018
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. «Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին
Այս բաժնից
487 դիտում
16:30 03-10-2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը
736 դիտում
16:20 03-10-2024
Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը
472 դիտում
16:11 03-10-2024
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը