211652_close_icon
views-count3567 դիտում article-date 20:57 01-10-2022

Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել գերմանացի պատգամավորին, որն իրեն «կոյուղու առնետ» էր անվանել, գրում է Bianet-ը՝ հղում անելով Էրդողանի փաստաբանին։

Էրդողանի փաստաբան Մուստաֆա Քափլանն իր պաշտպանյալի անունից զրպարտության մասին հայց է ներկայացրել Գերմանիայի իշխող Ազատ ժողովրդավարական ​​կուսակցության անդամ Վոլֆգանգ Կուբիցկու դեմ։

Էրդողանը նախկինում շահել էր հայցը ընդդեմ գերմանացի կատակերգու Յան Բեմերմանի։ Վերջինս իր երգիծական բանաստեղծությամբ ծաղրել էր Էրդողանին։ 

Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Գերմանիայի դեսպանը՝ կապված Կուբիցկու արտահայտության հետ։

Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ նախագահին «վիրավորելը» հանցագործություն է եւ պատժվում է առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։

Նմանատիպ նյութեր