211652_close_icon
views-count6290 դիտում article-date 10:52 06-05-2015

Բանկերը, չկարողանալով ստանալ իրենց գումարները, դատի են տվել ԱԺ պատգամավորին. ՉԻ

««ՉԻ» տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանը հայաստանյան բանկերին միլիոնների հասնող պարտքեր ունի,- գրել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը:- Վերջերս տեղեկացանք, որ բանկերը չկարողանալով ստանալ իրենց գումարները դատի են տվել պատգամավորին: ՀՀ Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում է գտնվում «Ամերիա» բանկի հայցն ընդդեմ Աժ պատգամավորի: Նկատի ունենալով, որ Խանդանյանը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնիի խնամին է, կարելի է ենթադրել, թե ո՞ր ուղղությամբ կարող է փչել «արդարադատության» քամին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Բեգլարյանը Ռուբեն Սադոյանի հովանավորն է, ինչպես նաև Սադոյան եղբայրների ընտանեկան քավորը: Այնպես որ, ամենևին էլ պատահական չէ, որ Սադոյանի գործը քննելու է Բեգլարյանի խնամի Խանդանյանը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր