514 դիտում
10:19 30-09-2022
Գիտելիքն իսկապես առաջնահերթ է. տգետը նաև վատ քաղաքացի է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե մարդը ստանում է 75 հազար դրամ աշխատավարձ, ապա դրանից պարտադիր չէ եզրակացնել, որ նա բավականաչափ կրթված չէ: Կարող են լինել բազմաթիվ պատճառներ. սկսած նրանից, որ, չնայած կատարած աշխատանքի կարեւորությանը, վարձատրությունը ցածր է, վերջացրած նրանով, որ բարձր եկամուտը կարող է չլինել տվյալ մարդու կյանքի իմաստը: Պետք չէ բացառել մարդկանց այլ՝ ոչ նյութական մղումները: Օրինակ, կարող է լինել ցածր վարձատրվող ուսուցիչ կամ գիտաշխատող, որը փայլուն կրթություն է ստացել եւ աշխատում է ցածր վճարի դիմաց, քանի որ շատ է կարեւորում իր գործը: Իսկ մեր պետության պարագայում, կարծում եմ այդ եւ մի շարք այլ բնագավառներ չափազանց նշանակալից են, թեեւ պատշաճ չեն գնահատվում:
Եվ հակառակը՝ մեր օլիգարխներն ակնհայտորեն վատ կրթություն են ստացել, ինչը պարզ է դառնում, երբ նրանք փորձում են որեւէ անփոփ միտք արտահայտել, բայց ունեն գործարարի որոշակի ձիրք, որի շնորհիվ հարստացել են: Դե, իսկ միջնակարգ կրթությամբ եւ պետբյուջեի հաշվին բարձր վարձատրվող պարեկների եւ այլ ուժայինների մասին լռենք:
Այնուամենայնիվ, ես կհամաձայնեի այն մտքի հետ, որ կրթությունը շատ կարեւոր է: Բայց դրա գերնպատակը մարդուն նյութապես հարստացնելը չէ: Մարդը պետք է գիտելիքներ ձեռք բերի՝ աշխարհի ողջ հարստությունն ու բազմազանությունն ընկալելու համար: Տգետ մարդը (նկատենք, որ տգետ կարելի է մնալ նաեւ բուհն ավարտելով, եւ հակառակը՝ լինել գիտակից՝ առանց որեւէ դիպլոմի) ապրում է իր կարծրատիպերով, իր պատրանքներով, հաճախ՝ իր քիմերաներով: Նա ոչ մի բանում կասկածներ չունի, եւ ապրում է իր «բուսական», բնազդային կյանքով:
Տգետ մարդը նաեւ վատ քաղաքացի է: Օրինակ, ինչո՞ւ մեր հասարակությունը չցնցվեց պատերազմում պարտվելուց հետո: Հիմնական պատճառը, կարծում եմ, այն է, որ հայաստանցիների մեծ մասը չգիտի, թե ինչի համար է պետք պետություն ունենալ, մարդիկ աղոտ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է սպասում իրենց եւ իրենց երեխաներին՝ պետությունը կորցնելուց հետո: Այդ մարդիկ խեղված պատկերացումներ ունեն, «սեւ-սպիտակ» են տեսնում թե՛ սեփական երկրի եւ թե՛ աշխարհի պատկերը: Եվ կարեւոր չէ, թե որ ուժերն են նրանց ուղեղում արտապատկերվում որպես «սեւ», եւ որոնք՝ որպես «սպիտակ»:
Այնպես որ՝ այո, կրթությունը՝ անվտանգության հետ միասին, մեր առաջնահերթ խնդիրն է: Տեղեկություններն այսօր, այսպես ասած, «թափված են» ամեն քայլափոխի: Իսկ ահա գիտելիքը՝ հազվագյուտ է եւ արժեքավոր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2168 դիտում
17:50 20-05-2021
Նախաձեռնող տգետը, հատկապես իշխանություն ունեցող տգետը պատուհաս է երկրի համար. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8338 դիտում
10:49 19-08-2017
Մոլորություն է, թե սովորելով ոչ մի բանի չես հասնի. 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է. «Առավոտ»
Այս բաժնից
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1063 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»