Արաբկիրի քննչական բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ երեկ «Երևան Սիթի»-ում գործող «KFC» սննդի կետում բռնկված խոշոր հդրեհի փաստով. «գույքի ոչնչացում կամ վնասում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Ազատ Դանիելյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է երեկ՝ նոյեմբերի 6-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող «KFC»-ում բռնկված հրդեհի փաստով՝ գույքի ոչնչացման կամ վնասման հատկանիշներով:
Դեպքի վայրում էր գտնվում նաև «KFC»-ի սեփականատեր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Դերժավայի Արկադի» մականվամբ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 6-ին, խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում:
Մոտ 1 ժամ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ պայքարում էր Արաբկիրի վարչական տարածքում՝ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի»-ի տարածքում գործող «KFC» սննդի կետում առաջացած կրակի դեմ:
Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, գնդաետ Արթուր Խուդինյանը:
Ժամանել էր նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը:
Դեպքի վայրում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու պետի տեղակալ Վահան Բաղյանը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։