211652_close_icon
views-count2171 դիտում article-date 17:50 20-05-2021

Նախաձեռնող տգետը, հատկապես իշխանություն ունեցող տգետը պատուհաս է երկրի համար. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Իմ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ-ում պետք է օրենսդրորեն 3 տարով արգելել օպտիմիզացիա բառի օգտագործումը պետական պաշտոնյայի կողմից: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մանկատունը օպտիմիզացիա անենք, կրճատենք, գիշերօթիկը կրճատենք, հիվանդանոցները, ծննդատները. Այս մարդկանց աշխատանքի ոճը սա է: Մի պարզ բան կա: Նայում են, ասում են՝ պարգեւվճարի համար գումարը պակասում է, ի՞նմչ անենք: Պետք է ստեղ կրջատենք, էնտեղ կրճատենք: Իրենք չեն մտածում ընդհանուրը մեծացնենք, ՀՆԱ-ն մեծացնենք, էդտեղից բոլոր ոլորտներն իրենց բաժինը կստանան: Իրենք մտածում են՝ այստեղ կրճատենք, այնտեղ կրճատենք, փող ավելացնենք, ինչի համար՝ չգիտեմ: Մենք գալիս ենք հասկանալու համար, թե ինչն է սխալ արվել եւ դա պետք է ճշտկվի:

Առաջին երկու ամիսը պետք է լինի հասցված վնասի գնահատում՝ որտեղ ինչ վնաս են հասցրել: Հիմա դա արվել է հեղափոխական էնտուզիազմով: Ընդհանրապես հեղափոխական էնտուզիազմը միշտ տգիտության հետ սերտաճած է լինում: Ասում են՝ ի՞նչը կարող է դուռակից ավելի վատ լինել, պատասխան հետեւյալն .՝ դուռակը՝ նախաձեռնությամբ: Սովորական դուռակը չի խանգարում, բայց եթե դուռակը նախաձեռնող է, դա բոլորի համար գլխացավանք է: Հիմա նախաձեռնող տգետը, հատկապես իշխանություն ունեցող տգետը պատուհաս է երկրի համար: Այո, շտկելու ենք, դրա համար էլ գալիս ենք»,-ասաց Քոչարյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր