211652_close_icon
views-count679 դիտում article-date 16:51 29-09-2022

Եթե մարդն ամսական 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է, որ ինքը նորմալ կրթություն չի ստացել․ Փաշինյան

Մեր երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն և ամսական 75 հազար դրամ աշխատավարձ ստանան. դա հակասում է իրենց պատկերացումներին: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօրվա նիստում ընդունված որոշմանը, որով նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 68 հազարից դառնալու է 75 հազար դրամ:

«Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլև մասնագիտական: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ»,- ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ օգոստոսի տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 250 հազար դրամից ավելի:

Նմանատիպ նյութեր