211652_close_icon
views-count1519 դիտում article-date 13:05 01-09-2022

Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:

Նա մասնավորապես, նշեց. «Հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պտական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի ԱԺ-ում:

Ծրագրում նախագծված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության եւ ուսուցման բարձրագույն եւ հետբուհական կրթության բնագավառներում: Համոզմուքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:

Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն  ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին եւ միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի  բացակայության մասին պնդումները:

Մեր երկրում չեմ գործում բուհական պատշաճ չափանիշներ: Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է  բարձրագույն կրթություն: Սրա հետեւանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն 2 դիպլոմով  ի վիճակի չեն աշխատանք գտնել եւ մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետեւ գոյություն ունի ապագայի հաշվին եւ ական է մեր ապագայի տակ: Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»:

Նմանատիպ նյութեր