41497 դիտում
17:44 27-09-2022
Հայկ Մարությանը, «կարգին կուտ տալով», գործը գլուխ չբերեց, իսկ ներկայիս քաղաքապետի կողմից խնդրին ծանոթանալուց հետո ճանապարհաշինարարները գործի անցան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի միջամտության արդյունքում վերջապես Երևանի քաղաքապետարանը խոսքից անցավ գործի:
Ճանապարհաշինարարները սկսել են ժողովրդին հայտնի «Տեցի կռուգից» դեպի Արտաշատի խճուղի տանող ճանապարհահատվածում կառուցել նոր օղակաձև հատվածը:
Այդ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել ու վարորդները մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել և միայն ակցիաները դադարեցվել են այն ժամանակ, երբ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր, որ կարճ ժամանակում օղակաձև հատվածը կսարքվի, սակայն պարզվեց՝ այդ ամենը սին խոսքեր էին՝ տրված Հ. Մարությանի կողմից:
Միայն վերջերս խնդրի մասին տեղեկանալով, Երևանի քաղաքապետ Հ. Սարգսյանը, ժամանելով նշված վայր, տեղում համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրում է խնդիրը ու 1-2 օր անց ճանապարհաշինարարներն արդեն գործի են անցնում:
Հիմա կարելի է վստահաբար ասել, որ եթե նախկին քաղաքապետ Հ. Մարությանը, «կարգին կուտ տալով», մարդկանց գործը գլուխ չբերեց, ապա Հ. Սարգսյանը խնդրին ծանոթանալով՝ գործի անցավ, հաշված օրերի ընթացքում այս հատվածը կդառնա ավելի անվտանգ ու ապահով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17505 դիտում
19:07 23-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի «կարգին» ձախողումը. մաս 2 կամ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ