130120 դիտում
09:28 27-03-2023
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ Mercedes-ը բախվել է էլեկտրասյանն ու վերածվել ջարդոնի, վարորդին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17 կմ-ին, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել բաժանարար գոտում, առաջ ընթացել, բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա երկաթե գովազդային սյանը։
Ինչպես դեպքի վայրի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարակները, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ։ Ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում, նա մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան մանիպուլյատորի և քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+