211652_close_icon
views-count3965 դիտում article-date 17:59 26-09-2022

«Նրանց, ովքեր երեկվա ՏԻՄ ընտրություններում ձայնը տվել են նիկոլիզմին, մաղթում եմ, որ չհիասթափվեն ու ջերմուկցիների օրը չընկնեն». Էդուարդ Շարմազանով. aravot.am

aravot.am-ը գրում է. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայելի» ակումբում ասաց, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին առանձնապես չի հետեւել, որովհետեւ Հայաստանն այսօր գտնվում է օրհասական վիճակում, շարունակվում է Հայաստանի հետեւողական գահավիժումը դեպի ամբողջական ինքնիշխանության վերացում: Եվ այս պայմաններում ՏԻՄ ընտրություններով գայթակղվելը՝ մեծ հարգանք ունենալով տեղական կառավարման մարմինների ինստիտուտների նկատմամբ, այնուամենայնիվ, ինքը առաջնային չի համարում:

«Պարզապես տեսա, որ շատ համայնքներում Նիկոլ Փաշինյանի թիմը պարտվել է: Դա նշանակում է, որ հասարակության մի մեծ հատված ակնհայտորեն չի վստահում եւ գտնում է, որ ապագա չկա Նիկոլի եւ նիկոլիզմի հետ: Բայց կան նաեւ համայնքներ, որտեղ նրա թիմը հաջողություն է գրանցել: Ես ցանկանում եմ այդ քաղաքացիներին, որոնք ընտրել են Նիկոլին, հուսախաբ չլինեն...

Մանրամասներն՝ այստեղ 

Նմանատիպ նյութեր