211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:17 10-10-2023

Երևանի ընտրություններում քաղաքացիների մեծամասնությունն իր ձայնը տվել է հեղափոխությանը, ուստի չէինք կարող այդ ձայները կիսել կոռումպացված ուժերի հետ․ Տիգրան Ավինյան (տեսանյութ) Tert.am

Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս։

Այս մասին Երևանի ավագանու կողմից քաղաքապետի ընտրության նիստի ժամանակ ասաց քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Բայց ընտրությունները տվեցին նաև մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ և արձանագրեցին կարևոր իրողություններ։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերը։ Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամենը 53 քվեներ մի փոքր այլ կերպ բաշխվեին»,- ասաց նա։

Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ խոսուն է նաև այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները։

«Ընտրությունների արդյունքները քարոզարշավի և քվեարկության ընթացքում էական խախտումնեի բացակայությունը 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքեներին՝ մեր կուսակցության որդեգրած սկզբունքների ապացույցն է։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ 2018 թվականի հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ընտրությունների արդյունքներով ստացել են ձաների գերակշիռ մեծամասնությունը ու անկախ այն բանից, թե այդ ուժերը նախընտրական շրջանում ինչ կարծիք են հայտնել միմյանց նկատմամբ, ընտրողների առաջ նրանք հանդես են եկել որպես հեղափոխության արժեքների կրող ու պաշտպան։ Հետևաբար քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տվել է հեղափոխությանը  ու հեղափոխության մեծագույն ձեռքբերում հանդիսացող ժողովրդավարությանը։

Ուստի ցանկացած փորձ այդ ձայները կիսելու ապապետական, կոռումպացված հակաժողովրդավարական ուժերի հետ՝ կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում հակաժողովրդավարական ուժերի կողմից։ Մեր խմբակլցությունը երբեք նման քայլի գնալ չէր կարող։

Մեր դիրքորոշումն այն է, որ ընտրությունների արդյունքներով  հեղափոխությանը տրված վստահության քվեն պետք է արտահայտվի ու դա կարևոր է ոչ միայն հեղափոխությանը քվեարկած ընտրողների ձայները հակահեղափոխությանը դիրքերից հանդես եկողների, ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների նպատակներին չծառայեցնելու, այլև Երևանում սկիզբ առած կապիտալ նեդրումների բարեփոխումների բնականոն ընթացքը ապահովելու համար։ Սա կարևոր է նաև մեր պետականության շուրջ համախմբվելու, Երևանը արտաքին աշխարհից թելադրվող անկայունության թատերաբեմ չդարձնելու տեսակետից»,- ասցա Տիգրան Ավինյանը։

Վերջինս ընդգծեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների  հաշվառման, կարիքները գնահատելու, կեցության և այլ առաջնային խնդիրների կազմակերպման գործընթացից անմասն չի մնացել նաև Երանի քաղաքապետարանը։

«Երևանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 8076 ընտանիք, 31350 անձ։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ քաղաքապեարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, ծայրահեղ աջակցության կարիք ունեցող ընտանքիներին տրամադրում է առջանային կարիքին ուղղված բնաիրային փաթեթներ։ Այս գործընթացը ներկայումս շարունկավում է»,- ասաց նա։

Ավինյանը անդրադարձավ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ արված առաջարկներին։

«Կարծում եմ մեր քաղաքացիները անցնող 5 տարվա ընթացքում  համոզվել են, որ մեր քաղաքական թիմը  երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից։ Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների բռնի տեղահանվելը բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու գործում, իսկ նոր ընտությունները այս փուլում ոչնչով չէին նպաստելու դրան, ավելին՝ շիկացնելու էին առկա լարված մթնոլորտը։ Այժմ քարերը ոչ թե նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,- ասաց Երևանի ավագանու կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր