211652_close_icon
views-count1645 դիտում article-date 10:49 17-07-2021

Սա ֆեյք Հայաստանն է, որը ձեռնտու է նիկոլիզմին, թշնամիներին ու Կովկասի համար կռիվ տվող օտարներին. Արտակ Զաքարյան

Եթե մինչ նիկոլիզմը, մեր քաղաքացիներից շատերն ասում էին, թե չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, կամ իրենց համար միևնույն է, թե ո՞վ կլինի ղեկավար, ո՞վ կընտրվի, ո՞վ չի ընտրվի՝ ինչ-որ տեղ տրամաբանական էր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետև, հաղթանակած պետություն կար, երկիրն անվտանգ էր ու պաշտպանված, ներքին կայունություն կար, դժվար էր, բայց զարգացում կար գրեթե բոլոր ոլորտներում, արտաքին քաղաքականությունն ապահովված էր, Հայաստանի քաղաքացի լինելը կամ սփյուռքում հայ ներկայանալն ամոթ չէր, ազատ ու ապահով կարող էիր շրջել քո երկրի ցանկացած անկյունում և նրանից դուրս։

Սոցիալական դժվարություններ և անարդարություններ իհարկե կային, բայց կային նաև մարդկային հարաբերություններ, փոխադարձ հարգանք, հույս և հավատ։

Այդ պայմաններում շատերն իրավունք ունեին չխառնվել, կամ նույնիսկ չհետաքրքրվել քաղաքականությամբ։

Իսկ հիմա, երբ մարդիկ ասում են, թե քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում, կամ իրենց համար միևնույն է թե ի՞նչ կլինի, առնվազն ապշում ես այդ մարդկանց տեսակի վրա։

Մի՞թե հնարավոր է Հայրենիք կորցնել ու անտարբեր մնալ։

Մի՞թե հնարավոր է մի ամբողջ երիտասարդ սերունդ կորցնել ու անտարբեր մնալ։

Մի՞թե հնարավոր է պետություն կորցնել ու անտարբեր մնալ։

Մի՞թե հնարավոր է սահմանները տալ քեզ ամեն օր սպառնացող թշնամուն, հետո հանգիստ ու անդարդ ապրել։ Արդյոք սա՞ է Հայաստանը։

Կարծում եմ, ո՛չ։ Սա իրական Հայաստանը չէ։ Սա ֆեյք Հայաստանն է, որը ձեռնտու է նիկոլիզմին, թշնամիներին ու Կովկասի համար կռիվ տվող օտարներին։

Իրական Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ արթնանալու է ազգային գիտակցությունը, ինքնասիրությունն ու համազգային միասնությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր