211652_close_icon
views-count24287 դիտում article-date 12:34 17-09-2022

Պաշտպանության նախարարության մոտ եղած դիտահորը 1 ամիս է, վարորդների ու բնակիչների համար դարձել է պատուհաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր, է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Բագրևանդ թաղամասում բնակվող բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որը 1 ամսից ավելի է, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական շենքի մոտ գտնվող դիտահորը վերանորոգման նպատակով չեն ասֆալտապատել, վարորդների համար դարձել է պատուհաս։

Ահազանգողները նշում են, որ մանավանդ գիշերային ժամերին ավտոմեքենաների վարորդները, չտեսնելով դիտահորը, վթարի են ենթարկվում։

Երջանիկ պատահականություն է, որ զոհեր և վիրավորներ չեն լինում։ Սակայն ավտոմեքենաների վարորդները կրում են նյութական վնաս։ 

Պատերազմական այս օրերին, գաղտնիք չէ, որ ՀՀ ՊՆ են այցելում մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետներ, Հայաստան ժամանած  ներկայացուցիչներ, ովքեր աշխատանքի բերումով այցելում են նաև նշված գերատեսչություն։ Գոնե հիմա պատասխանատուները խնդիրը վերացնեն, իսկ այն վերացնելու համար շատ ջանքեր պետք չէ գործադրել. մի քանի բահ ասֆալտը բավական է, որպեսզի աշխատանքները համարեն ավարտված։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր