211652_close_icon
views-count32488 դիտում article-date 23:31 14-04-2016

Օրբելի թունելում եղած դիտահորը վարորդների համար դարձել է պատուհաս, իսկ թաղապետը զբաղված է սելֆիներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիրի նորընտիր թաղապետ Հովհաննես Վարդանյանին ներկայացնում էր անձնակազմին` հայտարարում էր, թե արաբկիրցիները կարճ ժամանակում կզգան, որ նա էլ է օպերատիվ աշխատելու, ինչպես որ աշխատում էր նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը: Երեկվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում, որով քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ արդեն մի քանի օր է` Արաբկիր վարչական շրջանի հայտնի Օրբելի թունելի մեջ ամեն 10 րոպեն մեկ ավտոմեքենաներ են ջարդվում` հսկայական փոսի պատճաոռվ, իսկ այդ ընթացքում վարորդները ամենավերջին խոսքերով են հիշում պատկան մարմիններին: Այսօր մի քանի վարորդներ էլ, ովքեր Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ էին, կատակելով ասում էին. «Երբ Վարդանյանը դարձավ թաղապետ, առաջին օրերին Արաբկիրում էլ տեղ չթողեց` սելֆի անելով ու էդ նկարները տեղադրում էր համացանց: Հուսով ենք, որ մի սելֆի էլ որ էստեղ անի` հաստատ փոսը կլցվի, բացյ թե երբ կբարեհաճի այցելել Օրբելի թունել, դա էլ այլ հարց է: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր