211652_close_icon
views-count34144 դիտում article-date 20:52 13-09-2022

Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 64–ամյա վարորդը 06–ով մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. նրա դին ձորից դուրս են բերել փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Զորիկ Բաբայանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղից դեպի «Նամազալի» կոչվող հանդամաս գնացող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և մոտ 150 մետր գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զ. Բաբայանը տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Մահացածին ձորից դուրս են բերել փրկարարները, ոստիկաններն ու  քաղաքացիները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի դիատարին:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց  Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր