74513 դիտում
12:47 01-02-2022
Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 68-ամյա վարորդը, «06»-ով մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, փրկարարները նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մերուժան Բաբայանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հատվածի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուր հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 ՀՓՋ-հրշեջ-փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ այն մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Հարությունյան և Տաթևիկ Սահակյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Տ. Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35765 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց