211652_close_icon
views-count88003 դիտում article-date 18:00 13-09-2022

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 72-ամյա հայրը զինվոր որդուց տեղեկություն չունենալու պատճառով ինքնասպան է եղել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:40–ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ տան նկուղում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանութան Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության  Վադենիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված նկուղային հարկում հակի թելից գործված պարանով կոյուղու խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 72-ամյա  Մ.Մ.-ի դին: Բժիշկները արձանագրել են կենսաբանական մահ:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մ-ի տղան ծառայում է Ջերմուկի զորամասում ու քանի որ երեկվանից հայրը որդուց տեղեկություններ չունի, դիմել է ծայրահեղ այդ քային, կատարելով ինքնասպանություն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Նմանատիպ նյութեր