211652_close_icon
views-count1039 դիտում article-date 09:43 10-09-2022

ԱՄՆ պաշտոնյաները սգում են Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահը․ «Ամերիկայի ձայն»

Սպիտակ տանը սգում են Եղիսաբեթ II-ի մահը: Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ միապետը մեծ դեր ուներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ամրապնդման հարցում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Եղիսաբեթ II-ը Սպիտակ տանը եղել է բազում անգամներ և՛ պետական ընթրիքների և՛ ոչ պաշտոնական այցերի համար: Ըստ Սպիտակ տան պատմական ասոցիացիայի, նա հանդիպել է ԱՄՆ ավելի շատ նախագահների հետ, քան ցանկացած այլ պետության ղեկավար:

Հինգշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հրամայել էր ներքև իջեցնել Սպիտակ տան դրոշը՝ ի նշան թագուհու մահվան։

Նրա մահվան մասին լուրը հասել է Սպիտակ տուն՝ մամուլի քարտուղարի ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ցավակցում ենք Միացյալ Թագավորության ժողովրդին»,- ասել է նա:

Նախագահ Բայդենը թագուհուն հանդիպել է երեք անգամ: Նա ասել է, որ Ելիզաբեթը ամենաուժեղ դաշնակիցն էր Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում:

«Թագուհի Եղիսաբեթ II-ը անզուգական արժանապատվության տեր կին էր, ով օգնել է ամրապնդել դաշինքը Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև»:

Մեծ Բրիտանիայի ամենաերկար գահակալած միապետը նաև ինքնավարության քարոզիչ էր: 1991 թվականի, Կոնգրեսի համատեղ նիստին ուղղված ելույթի ժամանակ նա ասել էր, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան միավորված են «ժողովրդավարության» շուրջ:

Իր կյանքի ընթացքում, թագուհին վկա է եղել 17 աֆրիկյան երկրների բրիտանական իշխանությունից անկախանալու գործընթացին:

Նրա ժառանգը՝ այժմ թագավոր Չարլզ III-ը, խոստացել է շարունակել հարգել 50-ից ավել նախկին գաղութների ինքնիշխանությունը:

Նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես իր ցավակցությունն է հայտնել՝ գովաբանելով թագուհու «արժանապատիվ հանրային ծառայությունը»։

Թագուհին՝ մահից երկու օր առաջ, Շոտլանդիայում գտնվող իր կալվածքում հանդիպել էր Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ՝ Լիզ Թրասսի հետ:

Նմանատիպ նյութեր