211652_close_icon
views-count56917 դիտում article-date 20:10 09-09-2022

Պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում վրաերթ կատարած վարորդի և մահացած հետիոտնի ինքնությունը. ժամանել էին Գեղարքունիքի մարզի ու Սևանի ոստիկանապետերը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 8–ին, Գեղարքունիքի մարզում վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է՝ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 23-ամյա Մարտին Ս.-ն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 75-ամյա Սիրանուշ Խ.-ն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 8-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն  ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է  հետիոտնի մահը:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Վարորդը ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի ուղեկցությամբ տեղափոխվել էր ոստիկանության Սևանի բաժին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1–ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ռազմիկ Բոշյանի և Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր