236959 դիտում
22:28 26-04-2022
Պարզվել է Երևանում վարչապետին ուղեկցող, մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի, ով դասակի հրամանատար է, կոչումով՝ մայոր և մահացած 29-ամյա հղի կնոջ ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրգործի շրջանակում պարզվել է՝ Toyota Prado-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Մնացականյանն էր:
Քննիչի հանձնարարականով ոստիկանական համարանիշներով Toyota Prado-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով մայոր է, իսկ մահացածը ոչ մի մասնակցություն և առնչություն չի ունեցել Երևանում տեղի ունեցող ցույցերին, բողոքի ակցիաների և ճանապարհ փակելու հետ:
Քննիչի որոշմամբ վրաերթ կատարողը ձերբակալվել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ ապրիլի 26-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել երիտասարդ հետիոտնի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչներ Մանվել Մուրադյանի, Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած հայտարարությունների՝ վրաերթը կատարվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի կողմից:
29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած, ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն է
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+