211652_close_icon
views-count108236 դիտում article-date 19:52 08-09-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. Honda Accord-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է, վարորդը քրեականի պետի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն  ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է  հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Վարորդը ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  4-րդ վաշտի 1 –ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ռազմիկ Բոշյանի և Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ:

Վրաերթի փաստով Ռ. Բոշյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր