8212 դիտում
19:11 08-09-2022
Ադրբեջանը հայտնում է, որ մեղմել է 4 հայ ռազմագերիների պատիժը․ նրանք ազատ են արձակվել
Sputnik Արմենիան գրում է. Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների դատավճիռը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Նրանք ազատ են արձակվել»,- գրում է գործակալությունը։
Գործակալությունը տեղեկացնում է, որ դատապարտյալների վճռաբեկ բողոքների վերաբերյալ Ադրբեջանի գերագույն դատարանի վճռի համաձայն՝ այսօր ազատ արձակված ռազմագերիները դատապարտվել էին ազատազրկման մեկ տարի 8 ամիս և 25 օր ժամկետով։ Այսպիսով` նրանք համարվել են պատիժը կրած և ազատ են արձակվել քրեակատարողական հիմնարկից:
Sputnik Ադրբեջանը նաև հայտնել է, որ այսօր ազատ արձակված հայերը ձերբակալվել էին 2020-ի դեկտեմբերին։
Ենթադրվում է, որ խոսքը Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Այդ ժամանակ ադրբեջանական գերության մեջ էին հայտնվել 60-ից ավելի հայ կամավորներ։
Նշենք, որ ավելի վաղ Telegram ալիքներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ այսօր Հայաստան են վերադարձվելու 5 ռազմագերիներ։ Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։
Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Բաքուն հայկական կողմին է վերադարձնելու հինգ ռազմագերիների` համաձայն բրյուսելյան պայմանավորվածության։ Երևանը դեռ չի մեկնաբանում այս լուրը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ գերիների հարցն անընդհատ իրենց ուշադրության կենտրոնում է։
«Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է բոլոր մակարդակներում՝ և’ Ռուսաստանի հետ շփումներում, և՛ Ադրբեջանի հետ շփումներում, և՛ մնացած մեր գործընկերների հետ շփումներում։
Մեր դիրքորոշումն այն է, որ դա հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի»,-Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
4593 դիտում
16:18 05-02-2019
Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել
18545 դիտում
15:03 11-06-2018
Մեղադրողը պահանջեց Սեֆիլյանի պատիժը մեղմացնել, իսկ Սաֆարյանի պատիժը՝ պայմանականորեն չկիրառել