Մեղադրողը պահանջեց Սեֆիլյանի պատիժը մեղմացնել, իսկ Սաֆարյանի պատիժը՝ պայմանականորեն չկիրառել
Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Պետրոս Պետրոսյանը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացնել՝ դատապարտելով 7 տարվա ազատազրկման:
Այսօր՝ հունիսի 11-ին, մեղադրողը Գալուստ Գրիգորյանի համար պահանջեց դատապարտել 3 տարվա ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը՝ պայմանականորեն չկիրառել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու: Այն կհրապարակվի հունիսի 13-ին: