211652_close_icon

Ավտովթար` Լոռու մարզում. Ալավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բախվել են «Volkswagen Passat»-ը և «Howo» բետոնախառնիչը. 2 վիրավորներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4336 դիտում article-date 18:40 19-12-2025
Այսօր` դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ալավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ 46-ամյա Ալիկ Շ-ի վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան և 54-ամյա Սարգիս Հ.-ի վարած  «Howo» մակնիշի բետոնախառնիչը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ալիկ Շ.-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Իննա Ռ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղից Իննա Ռ.-ն ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ` մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի և ջոկատի հրամանատարի տեղակալ Շավարշ Շահնազարյանի գլխավորությամբ։

Փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենան և կատարել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի  և դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Եսայանը և Կարո Շահնազարյանը։ 

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները ու տեսանյութը` Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր