211652_close_icon

Շղթայական ավտովթար՝ Աբովյանում․ բախվել են Աբովյան-Գեղաշեն երթուղու մարդատար «Գազել»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր․ վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3082 դիտում article-date 15:14 20-12-2025
Այսօր՝ դեկտեմբրի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասում բախվել են «Kia», «Hongqi», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 50-րդ երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացները, վթարի մեջ հայտնված վարորդները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու օպերատրիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել ե նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Բաղդասարյանն ու Արմեն Վարդանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ավագ ոստիկանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի և ավագ քննիչ Զավեն Մեսրոպյանի  գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով թիվ 50 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, իսկ այն սպասարկում է  Աբովյան-Ավան-Նոր Նորք-«Մեգամոլ»-Ջրվեժ-Ձորաղբյուր-Զովք-Գեղաշեն երթուղին։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր