Ավտովթար Երևանում․ Դավիթաշենում՝ Եղվարդի խճուղում, բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը․ վերջինը ամբողջությամբ փակել է ճանապարհը․ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գուգեն Դ․-ի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հուսիկ Ն․-ի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 63-ամյա Վարդան Ո․-ի վարած «PAZ» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «PAZ»-ը, կարելի է ասել, ամբողջությամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, ինչի պատճառով ստեղծվել է մի քանի կիլոմետր խցանում։
Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։