Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ Վեդիում եղբայրները կողպեքը կոտրելու միջոցով ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու, որը ավարտվել է ծեծկռտուքով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներին է մոտեցել քաղաքացի Վահրամ Գ․-ն և հայտնել, որ իր բարեկամները Վեդի քաղաքի Պարույր Սևակ փողոցում գտնվող տան կողպեքը կոտրելու միջոցով ներխուժել են նշված տուն և իրեն հրավիրում են այնտեղ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վահրամ Գ․-ն հայտնել է, որ ժամը 22։10-ի սահմաններում իրեն է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Ս․-ն և հայտնել, որ կոտրել է մորեղբորը, Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վազգեն Ս․-ին պատկանող տան մուտքի դարպասը, որից հետո հայհոյելով իրեն՝ կանչել է նշված տուն հաշիվ մաքրելու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ ամենից հետո Վահրամ Գ․-ն պարեկների հետ մոտեցել են վերը նշված հասցե, որտեղ նկատել են, որ Վահան Ս․-ն և նրա եղբայր, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Վարուժան Ս․-ն կոտրել են տան մյուս դարպասի փականը և ապօրինի մուտք գործել ներս և սյդ ժամանակ Վահան Ս․-ն ջրով շիշը նետել է Վազգեն Ս․-ի վրա և Վարուժան Ս․-ի հետ ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ են հասցրել Վազգեն Ս․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նշված վիճաբանությանը միջամտել է Վահրամ Գ․-ն, որի ժամանակ Վահան Ս․-ն և Վարուժան Ս․-ն սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին՝ ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից Վահան Ս․-ն և Վարուժան Ս․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Վահրամ Գ․-ն փաստաբան է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։