ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ոչ թե հիմնանորոգված, այլ նոր կառուցված «Կորեայի ձորի» ճանապարհը հանձնվեց շահագործման․ երթևեկությունը արդեն գործում է երկկողմանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, վերաբացվեց Կոտայքի մարզի Քանաքեռավան բնակավայրից դեպի Երևան տանող՝ ժողովրդին հայտնի «Կորեայի ձորի» ճանապարհը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը վերանորոգվում էր, թեպետ կարելի է պնդել, որ կառուցվեց նոր ճանապարհ, քանի որ նախկին ճանապարհը ոչ միայն հարմարավետ չէր երթևեկության համար, այլև 30 տարուց ավելի այն վարորդների համար դարձել էր մի իսկական պատուհաս։
ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորված այս ճանապարհը վստահվել է ճանապարհաշինարարության ոլորտում հեղինակություն վայելող «Լիլիթ 87» ՍՊԸ-ին, և ճանապարհաշինարարները ոչ միայն հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, այլև շատ տեղերում լայնացրել են ճանապարհը, այդ թվում վտանգավոր ոլորանապտույտ մասերում։
Տեղադրվել են ճանապարհային երթևեկության անհրաժեշտ նշանները, երկաթե արգելապատնեշները, անձրևների համար հատուկ անձրևատարեր, որպեսզի թե՛ անձրևը, թե՛ ձյան հալոցքը չլցվի ճանապարհ։
Ճանապարհաշինարարները հայտնել էին նաև, որ տեղադրվելու են արտաքին լուսավորության համար սյուներ և արտաքին լուսավորությունը լինելու է LED լույսերով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ավարտին են մոտեցել Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման, բայց ավելի շատ՝ նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները։
«Լիլիթ 87» ՍՊԸ-ի կողմից ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են հասցվել, տեղադրվել են երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները, որոնց մի մասը ներկվել էր։
Ճանապարհի եզրերին արդեն տեղադրվել են բետոնե հատուկ սալիկներ, որպեսզի անձրևի ժամանակ անձրևաջրերը չլցվեն ճանապարհին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում տեղադրվելու են նաև էլեկտրասյուներ, որոնց վրա լինելու են LED լույսեր, որպեսզի արտաքին լուսավորությունը նույնպես ապահովված լինի։
Ճանապարհաշինարարները խոստացել էին, որ մի քանի օր անց ճանապարհը կհանձնվի շահագործման։
Հայտնել էինք նաև, որ տևական ժամանակ էր՝ մեծ թափով ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ առաջ են ընթանում ժողովրդին հայտնի Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման աշխատանքները:
Կարելի էր ասել ոչ թե վերանորոգվում, այլ հիմնովին ստեղծվում էր նոր ճանապարհ:
Եթե նախկինում 1 ավտոմեքենա հազիվ էր կարողանում անցնել Կորեայի ձորով, ապա հիմա արդեն «Լիլիթ 87» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները, որը Հանրապետությունում հայտնի ընկերություններից է, ամբողջությամբ կառուցում են նոր ճանապարհ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այդ ճանապարհը անգամ սովետական տարիներին նման ձևով չէր կառուցվել, ու հիմա 0-ից ստեղծված ճանապարհը մոռացության կմատնի սովետական տարիներից հայտնի, ոչ բարեկարգ Կորեայի ձորի ճանապարհի այս հատվածը:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի