211652_close_icon
views-count1488 դիտում article-date 18:50 08-09-2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ  ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են  Հայաստանի կառավարության առաջնահերթությունները: Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը:

Սթիվեն Նիքսն անդրադարձ է կատարել ՄՀԻ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Նմանատիպ նյութեր