1300 դիտում
13:09 08-09-2022
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը միավորվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանին. կլինեն կրճատումներ
Կառավարությունն այսօրվա հնիստում որոշել է ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի, իսկ վերջինս էլ միացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:
Նման որոշում կայացվել էր դեռեւս այս տարվա փետրվարի 17-ին, սակայն ՀՀ արդարադատության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնադրությունում առկա են դրույթներ, որոնք չեն համապատասխանում «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջներին, եւ գրանցումը մերժվել է:
Այս գործընթացն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ին մշակել է նոր նախագիծ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Վանաձոր քաղաքում գործելով երկու գյուղատնտեսական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պատճառ են դառնում ըստ մասնագիտությունների խմբերի թերկոմպլեկտավորման ձևավորմանը, որն էլ իր հերթին առաջացնում է ֆինանսական խնդիրներ:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործում են գյուղատնտեսական ոլորտի երկու մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Վանաձորի» մասնաճյուղը, որն ունի տարբեր կրթական ծրագրեր (բարձրագույն և միջին մասնագիտական) իրականացնելու գործունեության թույտվություն (լիցենզիա):
Մասնաճյուղն ունի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված նյութատեխնիկական բազա, նորագույն տեխնիկայով հագեցված լաբորատորիաներ: Ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և նախատեսվում է տրամադրել ժամանակակից նյութատեխնիկական բազա:
Պահպանելով երկու գյուղատնտեսական ոլորտի մասնագիտությունների տարբեր ղեկավարմամբ, կշարունակվեն նույն մասնագիտությամբ խմբերի թերկոմպլեկրավորումը, որը առաջ են բերում ֆինանսական խնդիրներ՝ ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:
Քննարկումների արդյունքում պարզվել է, որ քոլեջի ուղղվածությունը լիովին համահուչ է համալսարանի ուղղվածությանը, որը հնարավորություն կտա համալսարանի մասնագետների և նյութատեխնիկական առկա բազայի հենքի վրա պատրասելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ:
Միավորումից հետո քոլեջը գործելու է որպես «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր:
Միացման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ /սովորողների թվի փոփոխություն/:

Նմանատիպ նյութեր
3284 դիտում
16:28 17-02-2022
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը միացվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին. կրճատումներ կլինեն
3180 դիտում
13:10 23-04-2020
Երևանի մշակույթի պետական քոլեջը և Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը միաձուլվեցին
2608 դիտում
14:54 03-10-2016
Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը
Այս բաժնից
559 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ