211652_close_icon
views-count82623 դիտում article-date 14:14 05-09-2022

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 22-ամյա վարորդը ոչ սթափ, իր ծննդյան օրով, Վերին Անտառային փողոցում Mercedes-ով 8 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է էլիտար շենքի համար կառուցվող տարածքում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սևակ Ավագյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլիտար շենք կառուցելու համար տեղադրված «Ավելի բարեկարգ Երևան» ցուցանակին և մոտ 8 մետր բարձրությունից ընկել էլիտար շենքի համար կառուցվող հատվածում, հայտնվելով երկաթե ամրանների վրա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Գոռ Հայրապետյանն ու Վահե Հարությունյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր վարորդի ծննդյան օրն է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր