211652_close_icon
views-count41650 դիտում article-date 20:59 04-07-2023

Արտակարգ դեպք Երևանում․ ԶԻԼ բեռնատարը Վիլնյուսի փողոցում մոտ 25 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է կառուցվող շենքի համար փորած փոսում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։40-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ԶԻԼ մակնիշի բեռնատարը մոտ 25 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է կառուցվող շենքի համար փորված փոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ  Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաևՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարում նույն վաշտի պարեկները, ՊԾ Երևանի գնդում էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և այն կայանած վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր