78119 դիտում
13:51 20-05-2023
Արտակարգ դեպք Երևանում․ հերթական անգամ Ադոնցի փողոցում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 20-ին, հերթական արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ադոնցի 5 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին առաջինն օգնության են հասել շինարարությունում աշխատող քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Մելիք Մելոյանը և կրտսեր պարեկ Նորայր Աղամիրյանը, մինչև կժամանեն Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Կարեն Գ․-ն է, ում կյանքի համար բժիշկները պայքարում են։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+