3260 դիտում
11:13 03-09-2022
Մահապատժի նորմը գործելու է միայն ու միայն Արցախի առաջին պատերազմում հաղթած մարդկանց դեմ․ Լարիսա Ալավերդյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից և ոչ մեկը չունի մահապատիժ նախատեսող օրենսդրական դրույթ, բոլորը հրաժարվել են մահապատժից: Իսկ այն երկրները, որոնք օրենսդրորեն չեն վերացրել դրույթը, ամեն դեպքում, սառեցրել, կանգնեցրել են դրա իրականացումը: Այդ երկրների շարքում նաև Ռուսաստանն է: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկին:
«Ամեն դեպքում, կարող է հարց առաջանալ՝ հնարավո՞ր է արդյոք այդ դրույթը վերականգնել՝ միևնույն ժամանակ չզրկվելով Եվրոպայի խորհրդի անդամակցությունից: Իհարկե, հնարավոր է: Խնդիրն այն է, որ այսօր Եվրոպայի խորհուրդը աչք է փակում այս իշխանությունների կողմից մարդու իրավունքների ամենակոպիտ, ցինիկ ոտնահարումների վրա, որովհետև իրենք նրանց մեկ գործառույթի համար են գնահատում. Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գործընթացն ավարտին հասցնելու մասին է խոսքը: Եթե միջազգային մի շարք կազմակերպություններ երբեմն մարդու իրավունքների ոտնահարումների մասին «կեսբերան» հայտարարություններ են անում, ապա Եվրոպայի խորհուրդը բացարձակապես կույր, խուլ ու համր է նման հարցերում: Դրա համար նույն մահապատժի առաջարկը կյանքի կոչելու տեսանկյունից ևս քաղաքական առումով այս իշխանություններին որևէ մեկը չի կանգնեցնելու: Եթե ցանկանան կրկին վերադառնալ այդ դրույթին, կվերադառնան, քանի որ այս իշխանության համար անհնարին ոչինչ չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, խնդիրն այն մթնոլորտն է, որը կա այսօր մեր երկրում. «Երբ տեսնում ենք, թե Հայաստանում ինչ վիճակի են հասցրել սահմանադրականությունը, թե Սահմանադրության ինչպիսի խախտումներ են թույլ տալիս, որի համար որևէ պատասխանատվության չեն կանչվում, ապա մեր պետության մեջ այսօր ամեն ինչ էլ հնարավոր է, բացի, իհարկե, դրական որևէ փոփոխությունից:
Մահապատիժն, իհարկե, թույլատրելի չէ: Ես շատ եմ խոսել այդ մասին. ցմահ պատիժն իր մեջ դաժանություն է պարունակում, բայց այն որևէ կերպ համեմատելի չէ մահապատժի հետ: Եվ պատահական չէ, որ այդ նորմը մեզ մոտ ժամանակին վերացվեց: Մյուս կողմից՝ այո, Հայաստանում մարդկանց մեջ կարող է պետական դավաճանություններից հետո մահապատժի նորմ մտցնելու ցանկություն լինել, բայց կցանկանայի այդ մարդկանց ասել, որ այս իշխանության պարագայում այդ նորմը գործելու է միայն ու միայն Արցախի առաջին պատերազմում հաղթած մարդկանց դեմ»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2498 դիտում
20:01 08-03-2016
Մոր համար, ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ որդին, ով հավատացյալ չէ՝ Աստծուց առաջ՝ որդին. Լարիսա Ալավերդյան
11070 դիտում
19:53 08-04-2016
Անհետ կորածների վերաբերյալ մի օգտագործեք «գերի» բառը. Լարիսա Ալավերդյան
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»