11079 դիտում
19:53 08-04-2016
Անհետ կորածների վերաբերյալ մի օգտագործեք «գերի» բառը. Լարիսա Ալավերդյան
Ապրիլի 1-ից 7-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անհետ կորածների վերաբերյալ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ կոչ է անելով չօգտագործել «գերի» բառը, այլ` «անհետ կորածներ» բառակապակցությունը:
«Գերիների մասին պետք է որևէ տվյալ ունենալ, իսկ մենք չունենք, գերի համարվում այն անձը, ում մասին գիտենք, որ ողջ է և գտնվում է այսինչ վայրում»,-հստակեցրեց տիկին Ալավերդյանը` [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]--ի հետ զրույցում:
Այսինքն` անհետ կորած անձ է, որը ողջ է, սպանված, թե վիրավոր, այս դեպքում սա որոշիչ չէ, այլ միայն այն, որ այս պահին այդ անձի մասին հստակ տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ մի քանի իրօր առաջ անհետ կորածների թիվը 38-ից իջավ 25, 12 հոգին հրաշքով փրկվելով` հայտնվեցին:
Ըստ Լարիսա Ալավերդյանի` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի անդամ է նաև ինքը, շատ պրոֆեսիոնալ է գործում:
«Մեզ շարունակ ծնողներ են զանգում, հավաքագրում ենք տվյալները, որ համադրենք այն ցուցակների հետ, որոնք այսօր առկա են »,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ անհետ կորածների թիվը այսօրվա դրությամբ 21 է:
Լարիսա Ալավերդյանը նկարագրեց, նաև, թե ինչպես են նման որոնումներ իրականացվում: Նախ փնտրում են մարմիններ այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ:
Նմանատիպ նյութեր
2419 դիտում
12:00 19-08-2021
Թող ասեն` երեխադ զոհվել կամ գերի է, բայց լուր տան. անհետ կորածների ծնողներն ԱԱԾ-ի առջև են․ Sputnik Արմենիա
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը