4857 դիտում
20:48 11-09-2019
Մեծ ցավով եմ ասում, որ Քոչարյանի դեմ գործընթացը քաղաքական է, բայց կա նաև ավելի վատ բնութագիր` այն անձնավորված է. Լարիսա Ալավերդյան. Tert.am
Հետաքրքիր կամ անսպասելի քաղաքական զարգացումներ դեռ չկան ՀՀ-ում: [url=https://www.tert.am/am/news/2019/09/11/Larisa-Alaverdyan/3091195?fbclid=IwAR1wjkG5f5pE5qYexvKQnKxuuZAUA3GQQC-zVvUBKJk13zAJkTN3gOh6914]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
- [b]Տիկին Ալավերդյան, ինչպե՞ս եք գնահատում արդի ներքաղաքական զարգացումները, ինչի՞ սպասել։[/b]
-Եթե շատ ազնիվ լինեմ, ապա պետք է ասեմ` հետաքրքիր կամ անսպասելի քաղաքական զարգացումներ դեռ չկան: Համոզված եմ` հասարակության մի շերտի մոտ այդ սպասումը կա, որ, վերջապես, ունենանք մի հավաքական ուժ, որն իր վրա կվերցնի հասարակության մեջ ավելի սթափ հայացքների, մտածելակերպի ձևավորումը:
Իհարկե, կուսակցական որոշակի շարժումներ կան, այդ թվում` «Ադեկվադ» կուսակցության գործունեության կազմակերպումը: «Ադեկվադ»-ում եղողներից որոշների հանդեպ մեծ հարգանք ունեմ, ոմանց հետ երկար տարիներ ծանոթ եմ, բայց այդ գլոբալիզացիան ինձ մի քիչ հետ է պահում դրական սպասումներից: Ես կցանկանայի, որ իրենք մտածեին գլոբալ, բայց գործեին լոկալ: Դա, գիտեք, որ հռոմեական ակումբի կարգախոսն է, որն արդիական է մնում այսօր Հայաստանի համար: Մյուս կողմից` եթե իրենց վրա վերցնեն վերին աստիճանի լոկալ թվացող խնդիր, այն է` հասարակության մտածելակերպի, գիտակցության վերադարձը սթափության, կարծում եմ` մեծ հաջողություն չեն կարող ունենալ:
-[b]Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռեր»-ի հետ իրականում ինչ-որ վտանգներ պարունակո՞ւմ է, թե՞ հերթապահ քայլ է, երբ ժամանակին «Սասնա ծռեր»-ը Փաշինյանի ներկայությունն իրենց հավաքներին անընդունելի են համարել, Փաշինյանն էլ` ուժով հարցեր լուծելը:[/b]
-Դա ինձ համար առնվազն պոպուլիստական քաղաքականության խորացում է: Եվ այդ գնահատականն իմ կողմից չի փոխվելու անգամ այն դեպքերում, երբ ասում են` ինքը կհանդիպի նաև ուրիշների հետ: Կրկնում եմ` դա պոպուլիզմի, ես նույնիսկ կասեի` ագրեսիվ պոպուլիստական ոճի շարունակությունն է, որովհետև պոպուլիզմը դա քաղաքականություն չէ, դա ոճ է: Ես ծանոթ եմ այն կարծիքներին, որ այստեղ վտանգ են տեսնում, ես այդ հանդիպմանը վերաբերում եմ որպես մակերևութային մի քայլ Փաշինյանի կողմից, և բացարձակ ոչ խորքային, քանի որ պոպուլիզմը հեռու է քաղաքականություն և ռազմավարություն մշակելուց:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/11/Larisa-Alaverdyan/3091195?fbclid=IwAR1wjkG5f5pE5qYexvKQnKxuuZAUA3GQQC-zVvUBKJk13zAJkTN3gOh6914]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
8675 դիտում
15:09 20-10-2020
Սա քաղաքական հետապնդում է Անժելա Թովմասյանի նկատմամբ. Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1492 դիտում
20:15 21-11-2024
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
826 դիտում
19:49 21-11-2024
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը հաղթեց Ղազախստանի մասնակցին