211652_close_icon

Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. «Nissan»-ը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել է ծառին և բռնկվել. կա վիրավոր. կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2272 դիտում article-date 10:32 10-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և բռնկվել: 
 
Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Մինչ հրշեջերի ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկույթւոնը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները:  

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր