2540 դիտում
20:01 08-03-2016
Մոր համար, ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ որդին, ով հավատացյալ չէ՝ Աստծուց առաջ՝ որդին. Լարիսա Ալավերդյան
Հայաստանում և այն երկրներում, որոնք իրենց ֆիզիկապես վտանգված են զգում, առաջինը որդիներն են և որդու ծնունդը տոն է:
Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիասա Ալավերդյանը՝ ասելով. «Ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ դուք, ով հավատացյալ չէ՝ Աստծուց վերև դուք: Եվ մոր կողմից այդ մոտեցումը հետագայում ծնում է.... լինի ընտանիքներում, լինի հասարակություն` բռնություն»:
Ըստ նրա՝ ժամանակին սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը ոսումնասիրություն է կատարել, որի տվյալներից ինքը եզրակացնում է, որ եթե ինչ-որ մեկը Հայաստանում ցանկանում է հասնել կանանց իշխանության, ապա դա պետք է անի սկեսուրների միջոցով, որոնք էլ ծնում, սնում ու դաստիարակում են այդ հասարակության տղաներին:
«Մեզ մոտ մայրիշխանություն չկա, այլ տարածված է սկեսուրիշխանություն, որը բնորոշ է մեծ տարիքի կանանց: Երիտասարդ կանայք շատ հաճախ ճնշվում են իրենց սկեսուրների կողմից,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը ու հայ տղամարդկանց կոչ արեց հիշել, որ ինչ էլ ասել է մայրը, իր ընտանիքը, իր կերպարը կերտում է ինքը»:
Փոխարենը, նա խայտառակություն է համարում երեխայի սեռով պայմանավորված ընտրովի աբորտները:
Սա հայերին բնորոշ գիծ չէ միայն, ոչ էլ հետամնաց մոտեցում, քանի որ տիկին Լարիսան մեջբերեց եվրոպական պետությունների այն թագուհիներին, որոնց համար աղջիկ երեխայի ծնունդը տղայի փոխարեն, կարող էր կյանք արժենալ:
Ըստ նրա` խելացի տղամարդու համար չի կարող լինել խնդիրը՝ կանայք պե՞տք է լինեն իշխանության մեջ, թե՞ ոչ, քանի որ նման տղամարդկանց համար կինն Աստծո ընծա է:
Նմանատիպ նյութեր
11106 դիտում
19:53 08-04-2016
Անհետ կորածների վերաբերյալ մի օգտագործեք «գերի» բառը. Լարիսա Ալավերդյան
Այս բաժնից
355 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը