5967 դիտում
10:01 03-09-2022
Պատրաստվում եմ անակնկալներ մատուցել Ճամբարակի իշխանություններին․ Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 25-ին մի շարք համայնքներում, օրինակ՝ Ճամբարակում, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ են: Ինչու՞ եմ շեշտում հատկապես Ճամբարակը: Որովհետև, Ճամբարակի բնակչության զգալի մասն արծվաշենցիներ են, իսկ Արծվաշենը միշտ եղել է և կմնա իմ հետաքրքրությունների թիրախում:
Եվ այսպես: Հազարավոր արծվաշենցիներ սեպտեմբերի 25-ին գնալու են ընտրության: Մինչ ընտրություն կատարելը միայն մեկ բան հիշեք. դուք ձեր սեփական երկրում 30 տարի շարունակ ձեռք եք բերել միայն «չուզող հարևանի» կարգավիճակ (Փաշինյան Նիկոլ՝ 05.12.2019): Պատկերացնու՞մ եք: Ոչ միայն «չուզող եք», այլև՝ «հարևան»:
Դե, այժմ ինքներդ հաշվեք, թե այդ կարգավիճակում քանի անգամ եք ընտրության մասնակցել և ինչ արդյունք արձանագրել:
Փաստ է, որ դուք, որպես Հայրենիքի կորստի հետևանք՝ «փոխհատուցում», ստացել եք ընդամենը 360 000-ական դրամ: Դա ձեզ հատկացրել են կրկին, որպես «չուզող հարևան»: Դե, որ հանգստանաք և շարունակեք պարտաճանաչ համապետական ընտրություններին մասնակցել: Ի դեպ, ձեզ երբեք չեն զրկի «չուզող հարևանի» կարգավիճակից: Դուք կշարունակեք այդ կարգավիճակում մնալ այնքան, քանի դեռ չեք գիտակցել, որ այս երկրում ընտրություններով շատ խնդիրներ են լուծվում:
Սեպտեմբերի 25-ին ձեր հերթական քննությունն է: Կամ կշարունակեք մնալ «չուզող հարևանի» կարգավիճակում, կամ կազդարարեք, որ այս երկրի տերը նաև դուք եք: Ընդ որում, այս պարագայում թեկնածուի անձը որևէ կապ չունի:
Գոնե Ճամբարակում (ապագայում՝ Արծվաշենում) պետք է ստեղծենք հասարակություն-իշխանություն իրական գործող ձևաչափ:
Գոնե Ճամբարակում (ապագայում՝ Արծվաշենում) արծվաշենցիները չպետք է «չուզող հարևանի» կարգավիճակ ունենան:
Այս համատեքստում պատրաստվում եմ լուրջ անակնկալներ մատուցել Ճամբարակի իշխանություններին: Լիահույս եմ, որ վերջիններս ըմբռնումով կմոտենան նախաձեռնություններին և կօժանդակեն դրանց իրականացմանը:
Այնպես, ինչպես եղել է վերջին 30 տարիների ընթացքում, այլևս չի լինելու: Ճամբարակը (ապագայում՝ Արծվաշենը) բոլոր իմաստներով օրինակ է ծառայելու Հայաստանի մնացած համայնքների համար:
Ի գործ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21255 դիտում
22:14 02-06-2018
Արթուր Նալբանդյանը անակնկալներ էր մատուցել լոռեցի երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2172 դիտում
19:38 20-08-2022
Եվ այս պայմաններում, սրանք պատրաստվում են հերթական զվարճանքի. Կարեն Հեքիմյան
9425 դիտում
09:54 28-12-2017
100 միլիոն դրամի տոնական անակնկալներ՝ Կարեն Կարապետյանի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1207 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4684 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած